Ֆիզիկական դաստիարակության և առողջարարական տեխնոլոգիաների ֆակուլտետ
Պրոֆեսոր Հ.Գ.Թոփալյանի անվան աթլետիկայի ամբիոնը ստեղծվել է 1945 թվականին:
Ամբիոնի վարիչ էր նշանակվել մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Ավետիսի Տեր-Հովհաննիսյանը: Տարբեր տարիների ամբիոնի վարիչ են աշխատել դոցենտ Ալեքսանդր Միրզոյանը, պրոֆեսոր Հրաչ Թոփալյանը, դոցենտ Անուշավան Ստեփանյանը, դոցենտներ Ռաֆիկ Հակոբյանը և Սերգեյ Միքայելյանը:
Ամբիոնում դասավանդել են ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ֆրունզ Ղազարյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Մարտին Վեքիլյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Ամասիա Մինասյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Աշոտ Սարգսյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարլեն Խաչատրյանը, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Կոնստանտին Վեքիլյանը և ուրիշներ:
Ծննդյան ամսաթիվ` 17.12.1976
Հեռ.` +37410 553310 1-30
Էլ. Փոստ` erik.martirosyan@sportedu.am
03.08.1943
պրոֆեսոր
15.05.1948
պրոֆեսոր
15.12.1950
դոցենտ
18.03.1974
մ.գ.թ.,դոցենտ
16.08.1978
մ.գ.թ.,դոցենտ
24.06.1984
ասիստենտ
10.04.1963
ասիստենտ
04.05.1985
ասիստենտ
02.12.1983
լաբորանտ
ՄՊՄԴ-ի ուսումնական ծրագրերի մշակումը և հիմնավորումը աթլետիկա մարզաձևից:
Ուսանող-աթլետների ֆիզիկական պատրաստության մշտադիտարկումն ուսումնառության տարիներին:
Ֆաինա Մելնիկը - ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, օլիմպիական խաղերի չեմպիոն (1972), ԽՍՀՄ և Եվրոպայի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր (սկավառակի նետում)
Վարդան Հովսեփյանը - ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ԽՍՀՄ բազմակի չեմպիոն, համաշխարհային ուսանողական խաղերի հաղթող (1954) (գնդի հրում)
Ալեքսեյ Կոնովը - 1961 և 1962 թթ. ԽՍՀՄ չեմպիոն (3000 մ խոչընդոտավազք),
Արմեն Մարտիրոսյանը - Եվրոպայի գավաթի խաղարկության 3-րդ մրցանակակիր (եռացատկ),
Գրիգորի Պետրոսյանը - ԽՍՀՄ գավաթակիր (հեռացատկ)
Հայկանուշ Բեկլարյանը - U 18 աշխարհի III տեղ (եռացատկ)
Գենադի Բարսեղյանը - U 18 աշխարհի II տեղ (սկավառակի նետում)
Հովհաննես Մկրտչյանը - U 18 աշխարհի II տեղ (վազք 100 մ)
Պարգև Գրիգորյանը - Ուսանողական խաղերի եռակի հաղթող (եռացատկ)
Մկրտիչ Կարապետյանը - ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ (եռացատկ)